Րաֆֆի Հովհաննիսյանի ամփոփիչ հանդիպումը կլինի Երևանում![]() 15 փետրվարի 2013 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Վաղը ժամը 17:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հավհաննիսյանի ամփոփիչ հանդիպումը: Այս մասին թեկնածուն տեղեկացրեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Աշխատատեղ, թոշակ, աշխատավարձ, արդարություն և արտագաղթի վերացում: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հանդիպումների ընթացքում մարդիկ նրան այս խնդիրներն են ներկայացրել: «Այս 25 օրերի ընթացքում Հայաստանն աննկարգրելի ու անկախատեսելի փոխվել է: Քաղաքացիների քաղաքական վերաբերմունքն է փոխվել: Սա հայ մարդու՝ իրավունքի Հայսատան ունենալու ընտրություն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի թեկնածուն մարդկանց հետ կհանդիպի նաև ընտրությունների հաջորդ օրը՝ Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |