Հայաստանում է ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը![]() 15 փետրվարի 2013 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունը: Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացավ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի հանդիպումը: Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգի խնդիրներ, այդ թվում` միացյալ ուժերի ու միջոցների կիրառումը պլանավորող մի շարք հարցեր: Նույն օրը գեներալ-գնդապետ Վ.Գերասիմովին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Այցի շրջանակներում ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը կայցելի ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |