Երևանում քննակվել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հարցեր![]() 15 փետրվարի 2013 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ու ընթացիկ փոխգործակցության ծրագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը և գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |