ՀՌԱԿ-ը կոչ է անում բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին![]() 16 փետրվարի 2013 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ռամկավար Ազատական կուսակցությունն այսօր հանդես է եկել հայատարարությամբ՝ կոչ անելով բոլոր քաղաքացիներին մասնակցել ընտրություններին: «ՀՌԱԿ-ը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում միասնաբար մասնակցել ընտրություններին, համախմբվել մեկ գաղափարի ու արժանի առաջնորդի՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը և կերտել լավագույն ու ապահով ապագան: Գործող նախագահը վայելում է ոչ միայն Հայաստանի, այլև սփյուռքահայության աջակցությունը, ինչի վկայությունն էին Մոնրեալում (Կանադա), Նյու Յորքում, Լոս Անջելեսում (ԱՄՆ), Լիոնում (Ֆրանսիա) և Բեյրութում (Լիբանան) ՌԱԿ-ի սփյուռքյան կառույցների կազմակերպած աջակցության զանգվածային միջոցառումները: Սա մեկ անգամ ևս հաստատում է, որ Սերժ Սարգսյանին ընտրելով ունենում ենք ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհասփյուռ հայության վստահությունը վայելող նախագահ»,-ասված է հայտարարության մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |