Րաֆֆի Հովհաննիսյանը դիտորդների հետ քննարկել է ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր![]() 16 փետրվարի 2013 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ: Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարևորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար և օրինական ընտրությունների անցկացումը: Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա նախընտրական շտաբի` հանդիպմանը մասնակցող անդամները պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին` կապված քարոզարշավի ընթացքի և արձանագրված խախտումների հետ: Այս մասին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |