ICES դիտորդական առաքելությունը դրական է գնահատում ընտրությունների ընթացքը![]() 18 փետրվարի 2013 - 19:43 AMT PanARMENIAN.Net - ICES դիտորդական առաքելությունն արդեն ավարտում է իր աշխատանքն ու այժմ որոշվում են այն դիտորդները, որոնք ներկա կլինեն ձայների հաշվարկին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնե ՀՀ նախագահի ընտրություններում ICES դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը: «Ուզում եմ նշել բոլոր ընտրատեղամասերի բավականին գրագետ աշխատանքը: Մեր կարծիքով, խորհրդարանական ընտրություններից հետո կան փոփոխություններ դեպի լավը: Ւնձ շատ դուր եկան խոշորացույցները՝ նախատեսված վատ տեսողություն ունեցող մարդկանց համար՝ հիանալի գաղափար է: Չնայած, պետք է նշեմ, որ կային ընտրատարածքներ, որտեղ շատ ցուրտ էր՝ դպրոցների նախասրահները, որոնք չեն ջեռուցվում, և այնտեղ դժվար էր աշխատել ամբողջ օրվա ընթացքում: Բայց ընտրատարածքներում իրարանցում չկար, ինչպես նաև հրմշտոց: Ու, ամենակարևորը՝ այս ընտրություններն անցան ավելի հանգիստ, քան 2008 թ.-ինը: Նաև զարմացրեց, որ գրեթե չկային վստահված անձինք, հիմնականում միայն Սերժ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն էին: Որոշ ընտրատարածքներում հանդիպեցինք նաև Հրանտ Բագրատյանի վստահված անձանց: Կնշեի նաև «Քո ընտրությունը» ՀԿ-ի գործունեությունը, որը շատ լավ է աշխատում», - նշեց Ցինկերը. ICES դիտորդական առաքելության աշխատանքի արդյունքները կամփոփվեն փետրվարի 19-ին կայանալիք մամուլի ասուլիսին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |