Ա.Աշոտյան. Իշխանությունը կատարեց նորագույն պատմության լավագույն ընտրությունը կազմակերպելու խոստումը![]() 18 փետրվարի 2013 - 21:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Մենք վաղուց արժանի էինք նման ընտրությունների»: Ըստ Աշոտյանի, իշխանությունները կատարեցին նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը: «Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց և հերքվեց տեղում, մնացած ահազանգերը ևս ուսումնասիրության և օրինական ընթացքի ենթակա են: Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որը հետևողականորեն պետք է խնամվի և զարգացվի մեր երկրում»,- գրել է ՀՀԿ-ական նախարարը: Այս ընտրոությունները, շարունակել է նա, Հայաստանում ժողովրդավարության էվոլյուցիոն զարգացման մեջ իրականում թռիչքաձև և բեկումնային են. «Ի գործ, իշխանություններ»: Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածումերը 7-ն են` Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |