ICES-ը Հայաստանում անցած ընտրությունները համարում է ժողովրդավարական ու մրցակցային![]() 19 փետրվարի 2013 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի՝ ICES առաքելությունը դրական է գնահատել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները: Այդ մասին փետրվարի 19-ին Երևանում հայտարարել է առաքելության ղեկավար, ICES նախագահ Ալեքսանդր Ցինկերը: «Նախագահական ընտրությունները Հայաստանում ժողովրդավարական էին, մրցակցային, համահունչ երկրի Սահմանադրությանը և միջազգային ընտրական իրավունքին»,-ասել է նա՚: Ըստ նրա, փետրվարի 18-ին առաքելությունն այցելել է 134 ընտրատեղամաս տարաբեր մարզերում ու քաղաքներում: Ընտրությունների անցկացման դրական գնահատական է ստացել ընտրատեղամասերի 65 տոկոսը, բավարար՝ 35 տոկոսը, անբավարար գնահատականներ չկան»,-հայտարարել է նա: Ալեքսանդր Ցինկերը բարձր է գնահատել «բողոքային քվեարկությունը» գործող նախագահի մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ինչը Սերժ Սարգսյանի համար յուրօրինակ «դեղին քարտ» կծառայի սոցիալ-դեմոկրատական ու ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերը էլ ավելի խորացնելու համար: Փորձագետին նաև դուր է եկել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ «այս ընտրություններում հաղթեց հայ ժողովուրդը» և որ հակառակորդի շտաբը հավանություն տվեց այդ հայտարարությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |