Իրանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին![]() 21 փետրվարի 2013 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձում ջերմորեն շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում ևս կզարգանան: Պատրաստակամություն հայտնելով ընդլայնել Իրանի ու Հայաստանի բարեկամական ու ամուր հարաբերությունները, Ահմադինեժադը Աստծուց քաջառողջություն և հաջողություն է հայցել Սարգսյանի համար, իսկ հայ ժողովրդի՝ բարգավաճում և փառք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |