Արմեն Ռուստամյան. Ժողովուրդը հույս նշմարեց և դա եղավ Րաֆֆին![]() 22 փետրվարի 2013 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ Ազատության հրապարակը արդեն քանի օր է՝ ուզում էր տեսենել Դաշնակցությանը և «Դաշնակցությունը եկավ»: «Մենք այստեղ ենք, մենք եկել ենք այս հանրահավաքին, ինչպես ասել ենք՝ Դաշնակցությունը ձեզ հետ է: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ անհնար է իրեն կոտրել: Ապացուցեց, որ այլևս չի հանդուրժում իր երկրում այս խեղդող մթնոլորտը: Ժողովուրդն ընդվզեց իշխանության ինքնագոհ պահվածքին: Փետրվարի 18-ին դուք ապացուցեցիք, որ շատ ավելի լավ կյանքի ու իշխանության եք արժանի, ընտրությունների որակի գնահատականը մենք արդեն տվել ենք, ինչ էլ ասեն միջազգային դիտորդները, դուք գիտեք ինչ է կատարվել», - ասաց Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ այս համախմբումը ժողովորդի իշխանությունը հաստատելու շարժում է, որ պիտի հասնի հաջողության: «Սա դժվար գործ է, սա աշխատանք պահանջող գործ է: Եթե միասնական ու վճռական լինենք, հաղթանակը չի ուշանա: Այս ընտրություններում ժողովուրդը հույս նշմարեց և դա եղավ Րաֆֆին: Մենք հանդիպել, քննարկել ենք իրավիճակը: Մեր երկրում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Մենք ունենք մեր օրակարգը, մենք վճռական ու հետևողական ենք լինելու»: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս շարժումն ապագայինն է ու.«Մենք մեր ներսում թշնամու չենք տեսնում: Մենք ուզում ենք ազատ, անկախ Հայաստան և հասնելու ենք դրան:Գնալու ենք մինչև հաղթանակ»: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով հիմա Ազատության հրապարակում մարդիկ տեսնում են հաղթանակի դրսևորումը:Այս հրապարակում քաղաքացին ու քաղաքական ուժը միասին են կերտելու Հայաստանի հանրապետության ապագան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |