ՀԴԿ-ն շնորհավորում է Սերժ Սարգսյանին՝ ակնկալելով անհապաղ գործողություններ![]() 25 փետրվարի 2013 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շնորհավորել է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Կուսակցության Հանրապետական խորհրդի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ընդունելով ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու առիթով: Միաժամանակ գտնում ենք, որ մրցակցային պայմաններում անցկացված ընտրությունները բացահայտեցին ընտրողների ստվար զանգվածի դժգոհությունը մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակից: Մեկ անգամ ևս հաստատվում է, որ գործող համակարգի պայմաններում անհնար է երկրում ապահովել ժողովրդի կողմից սպասված արմատական փոփոխությունները: Սոցիալական արդարության կարոտ մեր հասարակությունը, այդ թվում և մենք, արդարացի պահանջատեր ենք իրական բարեփոխումների հարցում, ակնկալելով անհապաղ գործողություններ: Մաղթում ենք Ձեզ առողջություն, քաղաքական կամք»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |