Փելեշյանն ու Չեքիջյանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ![]() 26 փետրվարի 2013 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ վերընտրվելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը: «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թևածում է անկախ և ազատ Հայաստան և Արցախ աշխարհի ջինջ երկնքում, համոզված ենք, որ Ձեր անսպառ կամքով, ուժ ու եռանդով լի հմուտ ղեկավարությամբ կունենանք էլ ավելի ծաղկուն, բարեկեցիկ և հզորացած Մայր հայրենիք»,-ասված է շնորհավորական ուղերձում: Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանը: « Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ կյանքում և գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |