ՀՀ կդիմի ՄԱԿ Ռասսայական խտրականության վերացման կոմիտե` Ադրբեջանի դեմ, նաև Սաֆարովի գործով![]() 1 մարտի 2013 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Արդարադատության նախարարությունում դիմում է նախապատրաստվում, որը ներկայացվելու է ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտե` Ադրբեջանի ակնհայտ հակահայկական քարոզրության և խտրականության դեմ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատութայն նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանն ու նշեց. «Դիմումում նշված են ինչպես Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և ներում շնորհելու դեպքը, այնպես էլ այն բոլոր միջադեպերն ու իրավիճակները, որտեղ ադրբեջանցիների կողմից առկա է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք ու ատելության քարոզչություն»: ՄԱԿ-ի Ռասսայական խտրականության վերացման կոմիտեն ստեղծվել է 1965թ. Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վեցացման մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի հիման վրա: ՀՀ Արդարադատության նախարարության դիմումը կոմիտեին է ներկայացվելու այդ կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիմքով: Հիշեցնենք, որ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի արտահայտություն էր 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |