Օբաման շնորհավորել է Սարգսյանին. Ակնկալում եմ, որ շարունակելու ենք համատեղ աշխատանքը 3 մարտի 2013 - 19:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի գրասենյակի կայքից։ Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ պարոն Նախագահ, Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը: Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապերի վրա և առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի և թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար: Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում», - ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |