Լիտվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան![]() 5 մարտի 2013 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Երևան կայցելի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը: Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտգործանախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |