Կորցրած հնարավորությունների ընտրություններ. Ընդդիմություն, իշխանություն և դժգոհության մեծ ալիք 5 մարտի 2013 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Երկրում ստեղծված իրավիճակը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի բնորոշմամբ, իշխանության և ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ է: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը նկատեց, որ այսօր ընդդիմության առաջ կանգնած են մի քանի մարտահրավերներ՝ ամրապնդել շարժումը և չկորցնել այս հնարավորությունը, ներկայացնել հստակ ռազմավարություն: «Մինչև այսօր մենք չգիտենք՝ ընդդիմությունն ունի՞ կոնկրետ ծրագիր: Շատ դեպքերում ընդդիմություն ասելով մենք չենք հասկանում միայն Րաֆֆի Հովհաննիսյան, քանի որ դժգոհությունը շատ ավելի շատ է»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը և նշեց, որ Հայաստանում առկա դժգոհության մեծ ալիք պայմանավորված է նաև մարտի 1-ի չբացահայտված դեպքերով: Ըստ փորձագետի` տպավորություն է, որ իշխանությունները չեն հասկանում դժգոհության մակարդակը և կարևոր մարտահրավերը կոնսենսուսի գալն է: «Իշխանություններն առայժմ հստակ չեն արձագանքել ստեղծված իրավիճակին, նրանք իրենց վատ իրադրության մեջ են դրել՝ լրատվամիջոցներում շարելով օգտագործված ուժերին՝ Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Շուշան Պետրոսյան, արդյո՞ք նրանք պետք է ներկայացնեն իշխանությունների տեսակետը»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա բնորոշմամբ` Րաֆֆի Հովհաննիսյանն առաջին քաղաքական գործիչն է, ով նոր մարտավարություն ի հայտ բերեց: Նա լքեց Երևանը և գնաց մարզեր: Սա կարևոր է այն առումով, որ նա ինքը գնաց իր աջակիցների մոտ, ինչպես նաև կարևոր է, քանի որ մարզերը երկար ժամանակ ավելի անտեսված էին և ուշադրության կենտրոնում միայն Երևանն էր: «Շատ կարևոր եմ համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին են կանգնած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Նա դարձել է փոփոխությունների իրականացման միջնորդ, ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր»,- ասաց նա: Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ ընտրությունները պետք է լինեին ավելի ազատ և անկախ, սակայն այս ընտրությունները Հայաստանի համար կորցրած հնարավորությունների ընտրություններ կարելի է համարել: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |