Ադրբեջանը փորձում է դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայի գազի շուկայից

Ադրբեջանը փորձում է դուրս մղել Ռուսաստանին Ուկրաինայի գազի շուկայից

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև թափ է առնում գազի հարցի շուրջ անհամաձայնությունը: «Գազպրոմի» հետ կնքած պայմանագիրը Ուկրաինա բնական գազի առաքման մասին ամեն տարի 6 մլրդ դոլարի վնաս է բերում երկրին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Նա նշել է, որ չի մեղադրում է Մոսկվային այդ պայմանագրի համար, քանի որ վերջինս առաջնորդվում է իր շահերով: Ինչպես գրում է ադրբեջանական «Բաքի հաբեր» թերթը, Ուկրաինան դիտարկում է Ադրբեջանը որպես էներգակիրների լրացուցիչ առաքիչ: Կիևը մեծ հույսեր է կապում նաև TANAP նախագծի հետ:

Ադրբեջանական թերթը գրում է, որ գազի գործարքն Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև կչեզոքացնի Ռուսաստանի պլանները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---