Մահացել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

Մահացել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

PanARMENIAN.Net - Մահացել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նկարչի մահվան լուրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նա ասաց, որ Հակոբ Հակոբյանը մահացել է երեկ երեկոյան՝ հիվանդանոցում, սրտամկանի կաթվածից:

Գեղանկարիչը ծնվել է 1923թ: Նա մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: Հակոբ Հակոբյանը սովորել է Ալեքսանդրիայում ապա Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին նվիրել էր Հայաստանի պետական պատկերասրահին։

Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին, արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին: 1962-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան: Հակոբ Հակոբյանի առավել հայտնի գործերն են «Կինը խոհանոցում», «Սխտորներ», Վիշտ», «Դերձակը», «Գարուն»,«Անդորր», «Մալիշկա գյուղը», «Ջրանցքի մոտ», «Իմ արվեստանոցը», «Սումգայիթ», «Գործիքներ» «Հանրապետության հրապարակ», «Բուժքույրը», «Վիրուսներ» կտավները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---