Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան է նշանակվել Միքայել Մինասյանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Մինասյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանով Վիգեն Չիտեչյանն ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: Այս մասին հայտնում են Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ հինգշաբթի կառավարությունը հավանության արժանացրեց «Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---