ՍԴ-ում մեկնարկեց Անդրիաս Ղուկասյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների քննությունը![]() 11 մարտի 2013 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սահմանադրական դատարանը այսօր քննում է ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդիրաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործը, որոնցով վիճարկվում է նախագահի ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են նրա շտաբի իրավաբան Կարեն Մեժլումյանը և շտաբի պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը: Պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին, Արմեն Սմբատյանին և Նունե Հովհաննիսյանին: Հարակից պատասխանողներ են նշանակվել դատախազությունից և ոստիկանությունից: Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչներն են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրաիս Ղուկասյանը Սահմանադրական դատարան են դիմել մարտի 4-ին: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |