Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց նստացույց են սկսել. Պահանջները չեն փոխվել

Ուսանողները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց նստացույց են սկսել. Պահանջները չեն փոխվել

PanARMENIAN.Net - ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց մի խումբ ուսանողներ նստացույց են սկսել: Ուսանողներն իրենց հետ բերել են «Պահանջում ենք հեռացնել Գևորգ Մելքոնյանին», «Տեր ենք, պահանջատեր ենք» գրություններով պաստառներ:

Ուսանողների հիմնական պահանջն է աշխատանքից հեռացնել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին, ով փետրվարի վերջին սկսված դասադուլներից մեկի ժամանակ վեճի էր բռնվել դասադուլավորների հետ: Այս միջադեպից հետո ռեկտորատի նիստ տեղի ունեցավ, և ռեկտորատը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասված էր, որ Մելքոնյանին աշխատանքից ազատելու համար չկան բավարար հիմքեր:

Նշենք նաև, որ ուանողները դասադուլները սկսել էին փետրվարի 25-ին՝ նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---