Փաստաբան. Վարդան Սեդրակյանը առողջական խնդիրներ չունի![]() 12 մարտի 2013 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը ոչ միայն չի վատթարացել, այլև՝ այն նորմալ է և նա առողջական խնդիրներ չունի: Այս մասին տեղեկանում ենք նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից: ««Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հավաստմամբ, Վարդան Սեդրակյանը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ հրավիրել այն բժշկին, որին նպատակահարմար է գտնում՝ հետազոտվելու և խորհրդատվություն ստանալու համար»,- ասված է հայտարարության մեջ: Ավելացնենք, որ լուրեր էին տարածվել, թե Վարդան Սեդրակյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացել է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |