Սերժ Սարգսյանը որպես վկա ՍԴ չի գա. Բոլոր միջնորդությունները մերժվեցին![]() 13 մարտի 2013 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող գործի քննության շրջանակներում Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրելու միջնորդությունը ՍԴ-ն մերժեց, քանի որ ներկայացված փաստերն ու երրորդ կողմի ներկայացրած բացատրությունները, ըստ դատարանի, բավարար էին ՍԴ-ին իրավական դիրքորոշում կազմելու համար: Սահմանադրական դատարանը մերժեց դիմող կողմերի մյուս բոլոր միջնորդությունները՝ Նունե Հովհաննիսյանին և Ստեփան Սաֆարյանին որպես վկա հրավիրելու, 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկներով պարկերը ՍԴ բերելու և բացելու, փորձագետներին դատարան հրավիրելու, ընտրացուցակների հրապարակման, ԱԱԾ-ից երկրից մեկնածների ցուցակի պահանջելու և այլնի մասին: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ ժամանակը շատ սուղ է և մինչև վաղը երեկո պետք է կարողնան ուսումնասիրել բոլոր բերված նյութերն ու որոշում կայացնեն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |