ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի ու Անդրիաս Ղուկասյանի դիմումները![]() PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մերժեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ նախագահի ընտրությունների արդյեւնքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումները: Այս մասին հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Ի դեպ, Անդրիաս Ղուկասյանը դատարան չէր ներկայացել: Սահմանադրական դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվեցին միայն 17/5 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը վիճարկող դիմումների հիման վրա գործի միասնական կարգով քննությունը մերկնարկել էր մարտի 11-ին և ավարտվել երեկ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |