ՀԱԿ-ը Երևանի քաղաքային իշխանության համար կպայքարի միայնակ![]() 15 մարտի 2013 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը մայիսի 5-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: PanARMENIAN.Net ը փորձեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ովքեր են լինելու ՀԱԿ ցուցակում: Լևոն Զուրաբյանն ասաց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին և անջատեց հեռախոսը: Ավելացնենք, որ ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ հեղափոխական դաշնակցությունն ու «Ժառանգությունը» բանակցություններ էին վարում այս ընտրություններին համագործակցելու հարցում, սակայն արդյունք չեղավ: ԲՀԿ-ն ևս հայտարարել է, որ առանձին ցուցակով է մասնակցելու այս ընտրություններին, նրանց ցուցակը կգլխավորի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |