Րաֆֆի Հովհաննիսյան. Ես պատրանքի մեջ չեմ, Վիլֆրիդ Մարտենսն է պատրանքի մեջ![]() 15 մարտի 2013 - 20:36 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին և ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային կոչ է անում ժողովրդավարության դասեր չտալ հայ ժողովրդին, քանի որ ժողովրդավարությունը հայ ժողովուրդն է բերել: Այս մասին Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ: «Նախագահական ընտրությունների վերաբերյալ շնորհավորական ուղերձով Մարտենսը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները: Ես պատրանքի մեջ չեմ, նա է պատրանքի մեջ: Մարտենսը թող չզարմանա իմ վերաբերմունքից»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հայտարարեց, որ առաջիկայում «Ժառանգությունը» կվերանայի Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցությունը: Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը կլքի ԵԺԿ շարքերը, եթե Վիլֆրիդ Մարտենսի դիրքորոշումը, թե նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, իսկ ընտրությունները չեն կեղծվել, ընդհանուր դառնա ողջ ԵԺԿ-ի համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |