Մեղադրելով հային տարեց հայուհիների վրա հարձակումների մեջ՝ Թուրքիան մեկ կրակոցով երկու նապաստակ խփեց

Մեղադրելով հային տարեց հայուհիների վրա հարձակումների մեջ՝ Թուրքիան մեկ կրակոցով երկու նապաստակ խփեց

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայազգի քաղաքացի Մուրադ Նազարյանը, հավանաբար, գործիք է դարձել Թուրքիայի ձեռքում, գտնում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: «Հայտարարելով թե Մուրադ Նազարյանը մեղավոր է Ստամբուլում տարեց հայուհիների վրա 5 հարձակումների համար, որից մեկը մահացու ելք է ունեցել, Թուրքիան մեկ կրակոցով երկու նապաստակ խփեց՝ հարձակումներ եղան տարեց հայուհիների վրա, դրանում մեղադրվեց հայազգի քաղաքացի»,-ասել էնա:

Թուրքագետը նման եզրակացության է եկել դատավարությանը հետևելով: Մասնավորապես, կասկածյալի ֆիզիկական տվյալները, ինչպես նաև այն փաստը, որ թույլ հոգեբանությամբ մարդ է, կարող էին գործիք դարձնել նրան Թուրքիայի ձեռքում և ստիպել գնալ այդ գործողությունների: Անդրանիկ Իսպիրյանը մեջբերեց մեղադրյալի հակասական ցուցմունքները, որտեղ ասվում է, որ նա չի հիշում և վստահ չէ, որ մասնակցել է այդ հարձակումներին:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, կանանց վրա Նազարյանի հարձակումների դրդապատճառը կողոպուտն էր, սակայն, մարդիկ, որոնք ճանաչում են մեղադրյալին, հավաստիացնում են, որ կողոպուտի փաստը չի հաստատվել և մեղադրյալը բարեխիղճ մարդ էր, թեև ֆինանսական դժվարություններ ուներ: Անդրանիկ Իսպիրյանը բերել է քննության տվյալները, որոնք հաստատում են, որ նա չի թալանել իր զոհերին: Քանի որ կանանցից մեկի մոտ էր նրա պայուսակը, իսկ մյուսի տանը եղել է կնոջ ստացած կենսաթոշակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի և հունվար ամիսներին Ստամբուլի Սամաթյա թաղամասում, որտեղ շատ են հայ համայնքի ներկայացուցիչները հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքը. նրա որդու խոսքերով` մոր մարմնին արյունով խաչ էր պատկերված, հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---