Վան-Երևան-Վան չվերթի բացման լուրը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

Վան-Երևան-Վան չվերթի բացման լուրը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Վան-Երևան-Վան չվերթի բացումն առաջին հերթին ուղղված է զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, դա կնպաստի հայերի ուխտագնացությանը Արևմտյան Հայաստան, Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև կնպաստի գործարար կապերի հաստատմանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրադառնալով հարցի քաղաքական ենթատեքստին՝ փորձագետը նշել է, որ չվերթի բացումը հաիզվ թե անդրադառնա Թուրքիայի դիրքորոշման վրա հայ-թուրքական հարաբերությունների հարցում, սակայն, չի բացառել, որ թուրք զբոսաշրջիկների այցելությունները կարող են կոտրել առկա կարծրատիպերը:

Մեկնաբանելով Ադրբեջանի արձագանքը, որը մեղադրում է Թուրքիային նրանում, որ վերջինս «մոռացել է իր եղբորը, հաշվի չի առնում Բաքվի շահերը Ղարաբաղի հարցում, ապա Անդրանիկ Իսպիրյանն ասաց. «Ադրբեջանը ինչպես միշտ հիստերիկ արձագանք ունեցավ, սակայն մինչ այդ արդեն գործում էին Ստամբուլի ու Անկարայի չվերթերը:

Պաշտոնական Անկարան ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ, որ «նա նախկինի պես Ադրբեջանի կողքին է, և Ղարաբաղի հարցում Ադրբեջանն ավելի հավատարիմ բարեկամ չունի»:

Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի:

Չվերթը կիրականացնի Narekavan Tour ընկերությունը Borajet թուրքական ավիափոխադրողի հետ համատեղ, որը ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի անդամ է և երաշխավորում է թռիչքների անվտանգությունը Հայաստանի քաղաքացիների համար:

Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները կարող են այն ստանալ Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանան վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր:Առաջին չվերթը նախատեսված է ապրիլի 3-ին, հավանաբար, արդեն վաղվանից տոմսերը հնարավոր կլինի ամրագրել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---