Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում իր երկրորդ հաղթանակն է տոնել17 մարտի 2013 - 21:51 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթանում են հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր, որը սպիտակ խաղաքարերով էր հանդես գալիս: Մրցավեճն ավարտվել է 33-րդ քայլին, և հաղթող է դարձել հայազգի շախմատիստը:Նա վաստակել է 2,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստներ` Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ոչ ոքի են ավարտել իրենց պարտիան: Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) հանդիպումները շարունակվում են: Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը |