Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ![]() 21 մարտի 2013 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը Ազգային ժողովի այս քառօրյայում չի քննարկվի: ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց, որ այդ հարցը չի քննարկվում, մինչդեռ ընդգրկված է չորսօրյա նիստերի օրակարգում և հասարակությանը հուզող ամենակարևոր հարցերից է: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հարցի քննարկումը հետաձգվում է մինչև հաջորդ քառօրյա, քանի որ հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանը գտնվում է գործուղման մեջ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |