Է.Շարմազանով. ՀՀԿ-ն մրցակցային պայքարի կողմնակից է և պայքարելու է հաղթանակի համար27 մարտի 2013 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 27-ին հանդիպեց Երևանի պետական համալսարանի և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը: Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է և պայքարելու է հաղթանակի, Երևանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար: Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, և նրանց միջև շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար: Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջև հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն և ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն: Այս հարցում նա բարձր գնահատեց Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ և փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրները օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու և միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի: Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին |