Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ տրանսպորտի սակագինը չի բարձրանա

Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ վստահեցրել է՝ տրանսպորտի սակագինը չի բարձրանա

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր անդրադարձել է տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում. «Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»,-ընդգծել է քաղաքապետը:

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ավագանու ընտրություններից հետո տրանսպորտի սակագինը կբարձրանա մինչև 200 դրամ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---