Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով30 մարտի 2013 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ցիկլոնի ելքով: Տեղումները թեև կթուլանան, բայց այսօր դեռ կպահպանվեն: Հարավային մարզերում ցերեկը կդիտվի նաև օդի ջերմաստիճանի զգալի նվազում 4-6 աստիճանով: Տեղեկանում ենք Հայպետհիդրոմետից: Այլ շրջաններում կդիտվի արևային, առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացում, առայժմ կտաքանա 1-3 աստիճանով: Տեղ-տեղ հնարավոր է քամի մինչև 15մ/վրկ արագությամբ, ճանապարհների առանձին հատվածներում` մերկասառույց, հնարավոր է լինեն դժվարանցանելի ճանապարհներ: Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին: Ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար, իսկ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա¬ների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |