30 մարտի 2013 - 11:38 AMT
Facebook-ը պատրաստվում է ներկայացնել ծրագրային ապահովման իր տարբերակն Android-ի համար

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է ներկայացնել ծրագրային ապահովման իր տարբերակն Android-ի համար, հայտնում է Associated Press-ը ընկերությունում իր աղբյուրի վրա հղումով:

Ասվում է, որ ընկերությունը հրավերներ է հղել մամուլի ներկայացուցիչներին ապրիլի 4-ին կայանալիք շնորհանդեսի համար: Ընկերությունը չի հրապարակում շնորհանդեսի առարկան: Սակայն, ինչպես ասել է ընկերության մամլո քարտուղար Դերիկ Մեյնսը, շնորհանդեսի ժամանակ «կարևոր հայտարարություն կարվի բջջային տեխնոլոգիաների ոլորտում»: