Հայաստանը պատրաստ է անել ամեն հնարավորը Ջավախքում սոցիալական ծրագրերի իրականացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխաիլ Մաճավարիանիի հետ, որն Երեւանում է գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Միխաիլ Մաճավարիանին Ա.Բաղդասարյանին փոխանցեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի ողջույններն ու շնորհավորանքները: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը եւ հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձ եղավ աբխազական երկաթուղու վերագործարկմանը, որի համար կարեւորվեց ռուս-վրացա-հայկական համատեղ քննարկման անցկացումը, եւ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկմանը, որը պատրաստ է աշխատելու եւ Հայաստանը շրջանցող նոր երկաթգծի շինարարությունը տարածաշրջանային համագործակցությանը չնպաստող փաստ է դառնալու: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Սամցխե-Ջավախքում իրականացվող սոցիալական կոնկրետ ծրագրերը, եւ նշեց, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտն անել այդ ծրագրերի իրականացման համար: Մ. Մաճավարիանիի խնդրանքով` Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին, երկուստեք կարեւորվեց դրանց բարեփոխումների խորացումը Հարավային Կովկասում կայունության ու համագործակցության զարգացման համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---