«Ucom»-ի մալուխների միջոցով Վրաստանից ինտերնետ կմատակարարվի դեպի հարակից երկրներ![]() 3 ապրիլի 2013 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ucom» ընկերությունում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ ներկա էին ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և վրացական «Caucasus Online» ընկերության գործադիր տնօրեն Լևան Խունձաձեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Ավելի քան մեկ տարի տևած համագործակցությունից հետո երկու ընկերությունների միջև կնքվեց պայմանագիր՝ համաձայն որի «Ucom» ընկերության մալուխների միջոցով Վրաստանից դեպի հարակից երկրներ կմատակարարվի 40 գիգաբայթ թողունակությամբ ինտերնետ: «Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանի միջոցով ինտերնետ մատակարարվի այլ երկրներ: Այս համատեղ նախագծի իրականացումը հնարավոր է դառնում «Յուքոմ» ընկերության կառուցած գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Այսպիսով մեծանում է Հայաստանի դերը Եվրոպայից դեպի Մերձավոր և Միջին Արևելք ինտերնետի մատակարարման գործընթացում, քանզի Հայաստանը դառնում է կապող օղակ վերջիններիս միջև - նշեց «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |