Սերժ Սարգսյան. Հայաստանը կողմ է տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացներին

Սերժ Սարգսյան. Հայաստանը կողմ է տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարևորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել այս տարվա հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարևորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը:

Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---