Facebook-ի եկամուտը բջջային գովազդից այս տարի կկազմի շուրջ 1 մլրդ դոլար

Facebook-ի եկամուտը բջջային գովազդից այս տարի կկազմի շուրջ 1 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի եկամուտը բջջային գովազդից այս տարի կկազմի շուրջ 1 մլրդ դոլար: Նման կարծիք են հայտնել Նյու Յորքի eMarketer հետազոտական ընկերության վերլուծաբանները, որը մասնագիտանում է ինտերնետ գովազդի շուկայի ուսումնասիրության վրա:

Ըստ eMarketer-ի, 2013թ. գովազդի զետեղումը բջջային սարքերի կոնտենտում Facebook-ին կբերի 965 մլն դոլար, ինչը 2,5 անգամ ավելի է, քան 2012թ.:

Facebook-ի լսարանը ամեն ամիս հասնում է 1,06 մլրդ օգտատերի, որից կեսը սոցցանց է այցելում բջջային սարքի միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---