Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա ու այս թիվն աճելու միտում ունի

Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա ու այս թիվն աճելու միտում ունի

PanARMENIAN.Net - Հայաստանում 4428 գրանցված թմրամոլ կա, որից 32-ը` կին: Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանն այսօր ասուլիսի ժամանակ է նշել այս թիվը և հավելել, որ այն աճելու միտում ունի: «Վերջին 4 տարում մեր երկրում թմրամոլների թիվը մեծացել է: Անցած տարվա համեմատ թմրամոլների թիվը աճել է 30 տոկոսով»,- հիմնավորել է նա:

Նարկոլոգիական կլինիկայի ղեկավարի խոսքով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամոլ դառնում են սոցիալական, իրավական, հոգեբանական խնդիրների պատճառով: «Թմրամոլ են դառնում հիմնականում նրանք, ովքեր չեն տեսնում կյանքի իմաստ և սկսում են ինքնակործանումը»,- ավելացրել է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նա համոզված է, որ թմրամոլությունն այն հիվանդություններից է, որի բուժման արդյունքները միշտ էլ կասկածելի են: Թմրամոլների բուժմամբ զբաղվող Պետրոս Սեմերջյանն ավելացրել է.«Մենք հիվանդ ենք ունեցել,որ 15 անգամ բուժվել է: Ամենամեծը գործոնը այստեղ հաղթահարել կարողանալն է»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---