Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ՀԱՊԿ ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին![]() 8 ապրիլի 2013 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ նախագահի պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահին Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքների և ծրագրերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Խորհրդի նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |