Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին 8 ապրիլի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել: Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար, ինչը նաև լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |