ԱՄՆ-ն հետաքրքրվում է Իրանից Հայաստան եկող ԱրմենՏելի կապի մալուխով![]() 10 ապրիլի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Արժեթղթերի ամերիկյան հանձնաժողովը (SEC) հարցում է ուղարկել Vimpelcom ընկերությանը, որը ԱրմենՏելի սեփականատերն է, Իրանի ու Հայաստանի միջև անցկացված կապի մայրուղային մալուխի վերաբերյալ, գրում է Cnews.ru-ն: Հարցման պատճառն այն է, որ Vimpelcom-ի բաժնետոմսերը ներկայացված են Նյու Յորքի բորսայում, իսկ Իրանը ԱՄՆ Պետքարտուղարության կողմից համարվում է ահաբեկչությունը ֆինանսավորող երկիր, որի հանդեպ սահմանված են միջազգային պատժամիջոցներ: Կապի հիմնական մալուխը, որը Հայաստանի համար համաշխարհային ցանցին միանալու ուղիներից մեկն է, պատկանում է ԱրմենՏել ընկերությանը: Vimpelcom-ը հաստատել է ԱրմենՏելի մոտ Իրանի պետական Telecommunications Company of Iran-ի հետ մայրուղային կապուղու առկայությունը: Երկու երկրների միջև թրաֆիկի փոխանակումից բացի, այժմ բանակցություններ են ընթանում այն մասին, որ TCI կարողանա թրաֆիկ փոխանակել աշխարհի այլ երկրների հետ ԱրմենՏելի ցանցով: Անցյալ տարի ԱրմենՏելն աշխատել է 720 հազար դոլար TCI հետ պայմանագրից, ընկերության մաքուր եկամուտը կազմել է 600 հազար դոլար: Ընկերությունը հաստատել է, որ Vimpelcom-ը ներկայացուցչություն չունի Իրանում, ակտիվներ չունի այնտեղ և չի առաքում սարքավորումներ ու տեխնոլոգիաներ այդ երկիր: Վերջապես, Vimpelcom-ն ամերիկյան ընկերություն չէ, և նրա վրա չեն տարածվում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները: Իրան-Հայաստան ինտերնետ կապի կապուղի ունի նաև GNC Alfa ընկերությունը, իսկ անցյալ տարի այն ձեռք բերվեց «Ռոստելկոմի» կողմից: Սակայն «Ռոստելեկոմը» մի քանի տարի առաջ ապացուցակում կատարեց Նյու Յորքի բորսայի հետ, ուստի նամակագրությունը SEC հետ օպերատորին չի սպառնում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |