Ապրիլի10-ին Հայաստան կժամանի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը![]() 10 ապրիլի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգը: Այցի ընթացքում Չեխիայի առաջին փոխվարչապետին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի և Չեխիայի առաջին փոխվարչապետ, ԱԳ նախարարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Կարել Շվարցենբերգը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |