Ս. Օհանյանը դիմել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` հրաձգարանների տարածքների անվտանգության հարցով

Ս. Օհանյանը դիմել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը` հրաձգարանների տարածքների անվտանգության հարցով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին ընդունել է Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի նախկին հրամանատար գնդապետ Օլեգ Սմիրյոնովին և ռազմաբազայի նորանշանակ հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկիին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմաբազան վերջին տարիներին մեծ ձեռքբերումներ է ունեցել մարտականպատրաստության գործում: Նա շնորհակալություն է հայտնել նախկին հրամանատար Օլեգ Սմիրյոնովին համակողմանի արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նորանշանակ հրամանատարի հետ ևս կշարունակվի սերտ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում մի շարք թեմաների քննարկումից զատ Սեյրան Օհանյանը բարձրացրել է հրաձգարանների տարածքների անվտանգության ապահովման խնդիրը և պատրաստակամություն է հայտնել` աջակցել այդ գործում. «Խիստ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած հրաձգարանում մարտական պատրաստության շրջանակներում իրականացվող գործընթացների ժամանակ ապահովվեն անվտանգության բոլոր պահանջները»,- ընդգծել է Սեյրան Օհանյանը:

Նախարարի պաշտոնակատարին ռուս գնդապետները հայտնել են, որ վերջերս Շիրակի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ Ռուսաստանի ռազմական դատախազությունը իրականացնում է նախաքննական ստուգումներ, դրան զուգահեռ այս պահին աշխատանքներ են տարվում զորավարժարանների տարածքների անվտանգության բարձրացման համար: Ս.Օհանյանը կարևորել է նաև ռազմակայանի հրամանատարության համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի քաղաքացիական անձիք չհայտնվեն այդ տարածքներում: Ռուս գնդապետները հայտնել են նաև, որ 102-րդ բազայի հրամանատարությունը իր կողմից աջակցություն կցուցաբերի զոհված երեխաների ընտանիքներին:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---