ԻԻՀ ԱԳՆ ղեկավարը նշել է էներգետիկայի ոլորտում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, հայ-իրանական կապերի համակարգման միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի իսլամական հանրապետության արտգործնախարար Մանուչեր Մոթթակին: Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ որոշ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: Հանդիպման ժամանակ Մոթթակին նշել է երկու երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը տնտեսական եւ էներգետիկայի ոլորտներում եւ ավելացրել է. «Էներգացանցերի միացումը եւ գազի տեղափոխման նախագիծը պայմաններ են ստեղծում համագործակցության մակարդակը բարձրացնելու համար, իսկ Հայաստանի եւ Վրաստանի տարածքով դեպի Ուկրաինա գազի տեղափոխման նախագիծը կարող է նաեւ զարգացման եւ առաջընթացի գործոն դառնալ տարածաշրջանում»:



Արտաշես Թումանյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմամբ եւ, փոխանցելով իրանական կողմին Հայաստանի նախագահի ուղերձը, հայտարարել է.«Հայաստանի նախագահի ուղերձը Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու մեր երկրի կառավարության եւ ժողովրդի կամքի դրսեւորումն է»: «Հայաստանի հարաբերությունները հարեւանների հետ, եւ հատկապես Իրանի իսլամական հանրապետության հետ կառուցվում են բարեկամության եւ տնտեսական համագործակցության զարգացման վրա, իսկ ընդհանուր առմամբ, մենք կարեւորում ենք կապերի զարգացումը ԻԻՀ-ի հետ»,-ավելացրել է նա: Ա.Թումանյանը նշել է էլեկտրաէներգետիկայի ոլորտում Իրանի եւ Հայաստանի համագործակցության զարգացման դրական արդյունքները եւ հույս է հայտնել, որ գազի տեղափոխման նախագիծը առաջընթցի եւ բարգավաճման գործոն կդառնա երկու երկրների համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---