Եվս մեկ հարմարավետ ծառայություն ՄոբիԴրամից![]() 11 ապրիլի 2013 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդները հնարավորություն ունեն «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության տեխնիկական աջակցությամբ աշխարհի ցանկացած բանկի կողմից թողարկված MasterCard, Visa և Maestro միջազգային քարտերից համալրել ՄոբիԴրամի իրենց անձնական հաշիվը և օգտագործել միջոցները ՄոբիԴրամի ծառայություններից օգտվելու համար, այդ թվում՝ առցանց կատարել վճարումներ և փոխանցումներ ամենատարբեր ծառայությունների դիմաց, ինչպես նաև գումար կանխիկացնել: Միջազգային քարտերով համալրման ամսական առավելագույն գումարը կազմում է 400 000 ՀՀ դրամ (առավելագույնը 200 000 ՀՀ դրամ՝ մեկ փոխանցման ընթացքում): Կանխիկացման յուրաքանչյուր գործարքի առավելագույն գումարը 200 000 ՀՀ դրամ է (կանխիկացման դիմաց գանձվող գումարի հետ միասին), ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ: Համալրման համար վճարը կազմում է 2,5%*: Կանխիկացման համար վճարը, ինչպես և նախկինում, կազմում է 0,5% (նվազագույն գումարը՝ 30 դրամ)**: * Գանձվում է համալրումն իրականացնողի հաշվից: ** Գանձվում է կանխիկացումը նախաձեռնողի հաշվից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել թեժ գիծ`444 կամ 093297444 հեռախոսահամարներով: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |