Րաֆֆի Հովհաննիսյան. Երդմնակալությունը մենք ի կատար ենք ածելու մինչև Մոսկվա և Վաշինգտոն![]() 12 ապրիլի 2013 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգության» առաջնորդը ՌԴ-ից ժամեր առաջ է վերադարձել: «Բարև Հայաստան, հրաշալի եղանակ է այսօր, երդմնակալությունը մենք ի կատար ենք ածելու մինչև Մոսկվա և Վաշինգտոն: Ոչ մի կեղծ երդում կատարող ու դասալիք չի կարող տիրանալ այն հաղթանակին, որը դուք ունեցաք փետրվարի 18-ին, աշխարհն այն պետք է ճանաչի: Սիրելի հայրենակիցներ, մենք չենք ճանաչում ու չենք ընդունում այդ կեղծ երդումն ու կեղծ իշխանությունը»,- հայտարարեց նա: «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ ովքեր դարձյալ լինելով իշխանության մեջ կամ թաքուն, որպես քաղաքացի ուզեցին քաղաքական պատերազմ սարքել արյան վրա, տեղ չունեն հայրենիքում: «Ես խոստացել եմ ձեզ, որ հաղթանակը տանելու եմ ձեզ հետ հավասար ու ոչ մի արյուն չի լինելու»,- ասաց նա և ավելացրեց,- «Ովքեր ապրիլի 9-ին ներկա չէր ու թաքուն կուսակցական գրասենյակներում ժողովրդի տապալման մասին էին խոսում, նրանք ովքեր օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից, որոշեցին իրենց քաղաքական առաջնորդ հռչակել, ամոթ նրանց: Ես թույլ չեմ տալու մեր արյունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպեպին, երբ վերջինս ծեծի էր ենթարկվել և պնդում է, որ առաջինը ոստիկաններն են իրեն հարվածել: «Ես այսօր պահանջում եմ զորավար Վովա Գասպարյանից պատժել այն ոստիկաններին, ովքեր հարձակվել էին Արմեն Մարտիրոսյանի վրա: Ոչ մեկը կուսակցական կամ անկուսակցական մեր ժողովրդի վրա թող մատ թափ չտա»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |