Հայաստանն ու Բելառուսը կակտիվացնեն առևտրատնտեսական կապերը և միջխորհրդարանական համագործակցությունը![]() 19 ապրիլի 2013 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Երևանում կայացել են Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարությունների միջև հերթական խորհրդատվությունները` արտաքին գերատեսչությունների ղեկավարների տեղակալների մակարդակով, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերություններին, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի և միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսմանը, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ինչպես նաև միջազգային կառույցների շրջանակներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Զոհրաբ Մնացականյանը և Ալեքսանդր Միխնևիչը խորհրդատվությունների ժամանակ քննարկեցին միջազգային կառույցների շրջանակներում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |