ԲՀԿ առաջնորդն իշխանության հետ առնչություն չունի

ԲՀԿ առաջնորդն իշխանության հետ առնչություն չունի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը իշխանության հետ առնչություն չունի, պնդում է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը հանդիպում են ունեցել. «Հանդիպման ընթացքում ԲՀԿ ղեկավարին տեղեկացվել է քաղաքական մեծամասնության որոշման մասին: Որևէ պայմանավորվածություն չի եղել»:

Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ամիսներ առաջ, երբ նախագահը քննադատեց վարչապետին, ինքը հայտնեց իր ուրախությունը, որ իշխանությունը ականջալուր եղավ ժողովրդին: «Սակայն այժմ վերանշանակում տեղի ունեցավ»,- ասաց նա:

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտնած կարծիքին, թե ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում ԲՀԿ-ն լավ կլինի իրեն ընդդիմություն հչակի, Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել է, որ իրենք բաց են ցանկացած քննարկման համար, և դա էլ կարող են քննարկել:

 Ուշագրավ
---