Օտարերկրացի հակառասիստներն առաջին անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստամբուլում24 ապրիլի 2013 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 20 հակառասիստական օտարերկրյա կազմակերպություններ աշխարհի 15 երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ստամբուլում: Ինչպես գրում է թուրքական Today`s zaman-ը, պատվիրակության կազմում են Բուլղարիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների, Չեխիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի ներկայացուցիչները: Եվրոպական հակառասիստական շարժման (EGAM ) գլխավոր քարտուղար Բենջամեն Աբթանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է, երբ պատվիրակությունը ապրիլի 24-ը նշում է հենց Ստամբուլում: «Դեռ 10 տարի առաջ այդ մասին նույնիսկ մտածելը ավելորդ կլիներ»,-ասել է նա: Պատվիրակության անդամները կայցելեն Սուլթանահմեդի թանգարան, որը 1915թ. ծառայել է որպես բանտ հայերի համար: Նախատեսվում է նաև այցելություն թուրքական բանակի հայազգի զինծառայող Սևակ Բալիքչիի շիրիմին, որը սպանվեց 2011թ. ապրիլի 24-ին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |